ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (07․01․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (07․01․2021)

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (07․01․2021)

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելության իրականացումը: Տեղակայված 24 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 181 արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 47 834 մարդ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում (2020թ. նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրել են 439,9 հա տարածք, 164,8 կմ ճանապարհ, 617 բնակարանաշինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել են 21 755 պայթուցիկ նյութեր:

Ստեփանակերտից 35 կմ հյուսիս գտնվող ՇԱՀՄԱՍՈՒՐ բնակավայրում Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադով ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 27 տեղացի բնակչի, այդ թվում ՝ 5 երեխայի: Ընդհանուր առմամբ ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 150 բնակչի, այդ թվում ՝ 144 երեխայի։ Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների հավաքման "Թեժ գծի" աշխատանքի ընթացքում ընդունվել է 574 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Թեմայի այլ նորություններ