ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (04․01․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (04․01․2021)

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (04․01․2021)

Ռուսական խաղաղապահների ՌԴ ՊՆ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելության շրջանակներում առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 24 դիտակետերում։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 99 արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 47 287 մարդ։

2020թ. նոյեմբերի 23-ից ներառյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում  չպայթած զինամթերքից մաքրել են 414,6 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 18 925 պայթուցիկ առարկա:

Ռուսական արտագնա բժշկական բրիգադը Վանք բնակավայրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 12 տեղացի բնակչի։ Ընդհանուր առմամբ ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 091 բնակչի, այդ թվում 135 երեխայի։ Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների հավաքագրման "թեժ գծի" աշխատանքի ընթացքում ընդունվել է 562 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։ Ռուս խաղաղապահների բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Թեմայի այլ նորություններ