ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով

ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ իրականացնելը, սակայն նշում է, որ ԼՂ խնդրի կարգավորման համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: Այս մասին Լավրովն ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

«Համանախագահների եռյակն է հանդիսանում միջնորդության համընդհանուր ճանաչում ունեցող ձևաչափը, որի նպատակն է հաղթահարել այդ վաղեմի հակամարտությունը: Այդ կապակցությամբ` Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում Ղարաբաղի հարցով նոր բանակցային ձևաչափի ստեղծման գաղափարին, որին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, հանդես է գալիս այն գաղափարի օգտին, որ կարելի է աշխատել բոլոր գործընկերների, այդ թվում` հակամարտող կողմերի հարևանների հետ, որոնք հնարավորություն ունեն ազդելու և պայմաններ ստեղծելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծման հասնելու համար, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:

Թեմայի այլ նորություններ