ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (24․12․2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    0 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (24․12․2020)

ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (24․12․2020)

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ 
 
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 488 մարդու: 
 
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 43000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:
 

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: 

Վերջին օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 9.5 հա տեղանք և 1 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 344 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն Արցախում մաքրել են ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Արցախում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաներն ուսումնասիրել են թեժ գծով ստացված 537 հեռախոսազանգ:

ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Կարմիրգյուղ համայնքում բժշկական օգնություն են ցուցաբերել 34 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի:

Թեմայի այլ նորություններ