Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ինֆորմացիոն տեղեկագիր (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թ.)
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ինֆորմացիոն տեղեկագիր (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թ.)

Ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրների կատարումը:

Հյուսիսային եւ Հարավային պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների հսկողության ներքո իրականացվում է բնակչության և քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ ապահովվել է մարտական գործողությունների պատճառով ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքած 1199 արցախցիների անվտանգ վերադարձը: Ընդամենը նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչներ:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը: Այն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ։

Նոյեմբերի 19-ին ռուսական խաղաղապահ ուժերի պարեկները Շուշի բնակավայրից Ադրբեջանի Հանրապետության Ֆիզուլիի շրջանի տարածք ապահովեցին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներով 5 ավտոմեքենայի անվնաս տեղափոխումը:

Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, Ան-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդամենը 2020թ. նոյեմբերի 10-ից իրականացվել է 206 չվերթ, այդ թվում անցած մեկ օրում ՝ 22 չվերթ ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով բերվել է ավելի քան 40 միավոր ավտոմոբիլային եւ Հատուկ տեխնիկա:

Հայաստանի տարածք են տեղափոխվել Բարձր անցանելիության բեռնատար մեքենաներ, ինժեներական տեխնիկա, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման տեխնիկա եւ իրային գույք:

Մարդասիրական հարցերի լուծմանն ու Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարությամբ Ստեփանակերտ քաղաքում շարունակվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը:

Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ փոխհարաբերությունն անընդհատ իրականացվում է ուղիղ հաղորդակցման ուղիներով ՝ խաղաղապահ խնդիրներ իրականացնելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար:

Թեմայի այլ նորություններ