Լավրովը համոզված է ԼՂ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    77%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    74%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Լավրովը համոզված է ԼՂ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում

Լավրովը համոզված է ԼՂ պայմանավորվածության վերանայման փորձերի ձախողման հարցում

Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես ասել է.

«Ադրբեջանի նախագահը նշել է, որ ոչ բոլորին է դուր եկել նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումը: Մենք էլ ենք նշել, որ կան պայմանավորվածությունը կասկածի տակ առնելու փորձեր: Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսը, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ն և Ֆրանսիան են, բազմիցս ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք այսօր նյութականացվում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում: Նաև շատ անգամ նշել ենք, այդ թվում վերջին անգամ՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Մոսկվա, որ այս և մյուս հակամարտության հանդեպ մոտեցումը պետք է լինի այն, որ առաջին հերթին մարդիկ չզոհվեն արյունալի պատերազմներում, որպեսզի դասավորվի խաղաղ կյանքը, կրոնները և մշակույթները գոյակցեն և որպեսզի տարբեր էթնիկ և կրոնական խմբեր ներկայացնող մարդիկ ապրեն խաղաղ և անվտանգ: Եթե այդ ամենն ընդունվի որպես հիմնաքար, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու կամ դրանք բացասական ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում: Եթե առաջին տեղում լինեն աշխարհաքաղաքական նկրտումները, այդ դեպքում ոչինչ անել չենք կարող, սակայն նման բոլոր փորձերը չեզոքացնելու ենք և մեր ուշադրությունն ենք կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք համընկնում են այս տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին»,- նշել է Սերգեյ Լավորվը:

Թեմայի այլ նորություններ