Կվերականգնվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կվերականգնվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը

Կվերականգնվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմին՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նախ երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ հաղորդելու համար: Նա հյուրերին է ներկայացրել հետպատերազմական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ բոլոր ջանքերն ուղղված են ինչպես զոհված, անհայտ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու և հարազատներին վերադարձնելու, այնպես էլ անօթևան մնացած և սոցիալական տարբեր հարցեր ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Առհասարակ, մշակույթը հանրային կյանքում իր ուրույն և հոգեբանական առումով կարևոր դերն ունի: Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով վերանայվել են բազմաթիվ ծրագրեր, բայց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին, և այն կվերականգնվի նախանշված ժամկետներում»,- ասել է ԱՀ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշել է, որ շատ տպավորված են Ստեփանակերտում թատրոնի վերականգնման նախագահի նախաձեռնությամբ, քանի որ առանց մշակույթի դժվար է պատկերացնել ազգի ապագան: Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու և թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև դերասաններին հուզող հարցերին:

Թեմայի այլ նորություններ