ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը:

«Մենք հույս ունենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի և որ այն էականորեն կթեթևացնի տուժածների վիճակը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում: «Սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ՝ ներկայացնելով առաջարկներ»,- մանրամասնել է տարածաշրջանային տնօրենը:

Նրա խոսքով՝ կողմերը պետք է պայմանավորվեն գործառնական և լոգիստիկ հարցերի շուրջ, իսկ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: «Բացի այդ, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունները կատարվեն»,- ընդգծել է Շուեպը:

ԿԽՄԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կազմակերպությունը ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ: «Մեր դերակատարումը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա:

Թեմայի այլ նորություններ