«Խանքենդի» ֆեյսբուքյան էջը Արցախի բնակչությանը կոչ է անում «WhatsApp»-ով նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել․ ԱՀ ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

«Խանքենդի» ֆեյսբուքյան էջը Արցախի բնակչությանը կոչ է անում «WhatsApp»-ով նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել․ ԱՀ ԱԱԾ

«Խանքենդի» ֆեյսբուքյան էջը Արցախի բնակչությանը կոչ է անում «WhatsApp»-ով նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց։

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել․

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդի «ֆեյսբուք»-յան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննարկելուց, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։

ԱՀ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել համապատասխան քայլեր հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

Թեմայի այլ նորություններ