Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր. ՌԴ-ն հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր. ՌԴ-ն հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր. ՌԴ-ն հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը։

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա։

Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելել է՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։ Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ Արցախի Հադրութի շրջանում արձանագրվել են հրազենային զենքից կրակոցներ: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru կայքը: Ուղիղ կապուղով կողմերից պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը:

Թեմայի այլ նորություններ