Խաղաղապահներն ավելի քան երեքուկես հազար դիմում են ստացել ստեփանակերտցիներին աջակցելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    36%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խաղաղապահներն ավելի քան երեքուկես հազար դիմում են ստացել ստեփանակերտցիներին աջակցելու համար

Խաղաղապահներն ավելի քան երեքուկես հազար դիմում են ստացել ստեփանակերտցիներին աջակցելու համար

Ստեփանակերտում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետում:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Կենտրոնում գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»:

«Այսօր դիմել է Արցախի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եվ երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- նշել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Ընդամենը օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3 600 քաղաքացի։ Այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»:

Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր:

Թեմայի այլ նորություններ