Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարունակում են երթեր իրականացնել Երեւանից Ստեփանակերտ. Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցը (18.11.2010). ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարունակում են երթեր իրականացնել Երեւանից Ստեփանակերտ. Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցը (18.11.2010). ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգի եւ վերահսկողության խնդիրների կատարումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՝ ռուսական զորախմբի հրամանատարության կողմից հստակեցվել են դիտակետերի դրությունն ու կազմը ։

Խաղաղապահ գործողության անցկացման շրջանում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում խաղաղապահ ստորաբաժանումների կողմից 23 դիտակետերում:

Հյուսիսային պատասխանատվության գոտում 11 դիտակետ է տեղադրվել, իսկ Տասներկուսը ՝ Հարավային ։

Դիտակետերի գտնվելու վայրի և պատասխանատվության գոտիներում տեղի ունեցած փոփոխությունները արտացոլված են քարտեզի վրա:

Ստեփանակերտում տեղակայված է խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի հրամանատարական կետը, որից իրականացվում է խաղաղապահ գործողության կառավարում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ:

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 648 մարդ ։

Ընդանուր առմամբ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաք ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է 1709 արցախցիներով չորս շարասյուների անվտանգ անցումը, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը: Այն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ։

Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, Ան-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը:

Ընդամենը 2020թ. նոյեմբերի 10-ից իրականացվել է 184 չվերթ ։

Անցած օրվա ընթացքում իրականացվել է 22 չվերթ ։

Մարդասիրական հարցերի լուծմանն ու Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարությամբ Ստեփանակերտ քաղաքում շարունակվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը:

Ուղիղ կապի միջոցներով խաղաղարար խնդիրների կատարման եւ հնարավոր միջադեպերի կանխարգելման համար իրականացվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ