Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել եմ Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

 

«Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք ընդհանուր առմամբ պետք է հաջողված համարել: Ուստի կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ, բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի:

Հ.Գ. Վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն»:

Թեմայի այլ նորություններ