Կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցնել մարտական հերթապահության. Վիտալի Բալասանյանը՝ ասկերանցիներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցնել մարտական հերթապահության. Վիտալի Բալասանյանը՝ ասկերանցիներին

Կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցնել մարտական հերթապահության. Վիտալի Բալասանյանը՝ ասկերանցիներին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ:
Ասկերանի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ Բալասանյանը շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում:
Ըստ Բալասանյանի՝ Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության: Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, և ծառայողները կվարձատրվեն:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված են եղել բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի և հետագա անելիքների հետ:
Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Թեմայի այլ նորություններ