Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար

Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ, որի նպատակը լինելու է ԱՀ քաղաքացիների 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելը:

«Կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նույն ծրագրով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի:

Առաքելյանի խոսքով՝ մինչև հիմա արցախցիներին տրված աջակցությունը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ:

Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա ևս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրված և հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ:

Թեմայի այլ նորություններ