Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղեւորվում է Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    17 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղեւորվում է Հայաստան

Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղեւորվում է Հայաստան

Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են:

«Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա բեռ է ուղարկվել: Ապրանքների հավաքագրումն իրականացվում է մեր դեսպանատան ցուցակին համապատասխան: Ուղարկվել են քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր, առաջին անհրաժեշտության պարագաներ, գուլպա, ձեռնոց եւ այլն: Հուսահատվել չկա, մեր աշխատանքը շարունակվում է»,-նշեց Էդգար Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին բժշկական միկրոավոտբուսներ կուղարկվեն Հայաստան:

Թեմայի այլ նորություններ