Իրավապաշտպանները ՄԻԵԴ-ում շարունակելու են մյուս հայ ռազմագերիների վերադարձմանն ուղղված քայլերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Իրավապաշտպանները ՄԻԵԴ-ում շարունակելու են մյուս հայ ռազմագերիների վերադարձմանն ուղղված քայլերը

Իրավապաշտպանները ՄԻԵԴ-ում շարունակելու են մյուս հայ ռազմագերիների վերադարձմանն ուղղված քայլերը

ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչները շարունակելու են Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված իրենց հետևողական քայլերը։ Այս մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ի լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- նշել է Զեյնալյանը։

Թեմայի այլ նորություններ