Ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը. մանրամասնել են Սերգեյ Կոպիրկինը և Դմիտրի Պեսկովը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը. մանրամասնել են Սերգեյ Կոպիրկինը և Դմիտրի Պեսկովը

Ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը. մանրամասնել են Սերգեյ Կոպիրկինը և Դմիտրի Պեսկովը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հուլիսի 7-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման օրակարգին:

«Առաջնորդները կքննարկեն այն, ինչ անհրաժեշտ կհամարեն: Բնականաբար, կքննարկվեն անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, կարծիքներ կփոխանակվեն մեր քաղաքական երկխոսության դինամիկան պահպանելու վերաբերյալ, կքննարկվեն հարաբերությունները տնտեսական ոլորտում, հումանիտար ոլորտում: Մի խոսքով՝ կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման նպատակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - մեկնաբանեց Ռուսաստանի դեսպանը:

Այս համատեքստում Կոպիրկինը ավելացրեց, որ կա մեկ այլ կարևոր հարց, որը կարող է քննարկվել Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում: Հաջորդ տարի Հայաստանը և Ռուսաստանը նշելու են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ նույնպես առաջնորդները կփոխանակվեն մտքերով՝ ինչպես արժանապատվորեն և մեր հարաբերությունների մակարդակին համապատասխանող ոգով նշել այս նշանավոր տարեդարձերը», - ավելացրեց դեսպանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը:

Պեսկովը պատասխանել է նաև հայկական մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն` հանդիպմանը երկու երկրի ղեկավարները իբր կարող են քննարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները և կստորագրեն համապատասխան փաստաթուղթ:

«Անշուշտ կքննարկվեն Ղարաբաղի, ռուս զինվորականների տեղակայման և, ընդհանրապես, երկկողմ հարաբերությունների հարցերը, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- շեշտել է մամուլի քարտուղարը:

«Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Նախագահն ու վարչապետը հանդիպումը շարունակելու են աշխատանքային ճաշի շուրջ»,-ասել է Պեսկովը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Թեմայի այլ նորություններ