Ինչ են վկայում Ապրիլյան պատերազմից հետ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ինչ են վկայում Ապրիլյան պատերազմից հետ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները. Փաշինյան

Ինչ են վկայում Ապրիլյան պատերազմից հետ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները. Փաշինյան

Ադրբեջանը շատ հստակ ու հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ, որը նույնը կլինի կամ մի փոքր բարձր կլինի ինքնավար մարզի կարգավիճակից, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին:

Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանում պատգամավորներին հարցրել է՝ ինչ պետք է անեինք նման իրավիճակից խուսափելու համար:

«Մենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում: Ի՞նչ հիմքեր ունեմ նման պնդում անելու: Այս մասին են վկայում  2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից Սերժ Սարգսյանի արած երկու հայտարարությունները: Այդ օրը Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում: Ավելի հստակ ասած՝ այն ուղղակի կանգնած է, որովհետև դրանց արդյունքից Ադրբեջանի ղեկավարության սպասելիքներն անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար:

Այդ նույն օրը Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սարգսյանը հայտարարել է. «Նախ՝ պետք է ասեմ, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողի համար էլ: Այս առումով մենք դաս պետք է համարենք, որ բանալի բառը «այլևս»-ն է: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»,- Սարգսյանին մեջբերեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր այն:

Բանակցային գործընթացի կարմիր գծերի հատման մասին է վկայում նաև 2016-ի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որի ժամանակ Սարգսյանն ասել է.

«Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այս սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմերը թողնում էին այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցվախ են որպես անվտանգության գոտի: Այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են օկուպացված, անվանում՝ բռնազավթված ադրբեջանական 7 շրջանները: Թողնում ենք տարածքներն ու հեռանում՝ այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և այլն: Լրագրողը հարց  է տալիս՝ այսինքն հանրաքվե՞, Սերժ Սարգսյանն ասում է՝ այո՛, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում:

Այսինքն՝ եկեք արձանագրենք՝ ուր ենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, որ հայկական կողմն ասում է, որ 7 շրջանները վերադարձնում եմ, իսկ Ադրբեջանն ասում է՝ ո՛չ, ավելին պիտի տաս»:

Սերժ Սարգսյանը իր մեկ այլ հարցազրույցի ժամանակ, որը նա տվել է 2017-ի հունիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը, նշել է, որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի արձավ բոլորին: Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ՝ մեջբերեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ պետք է պարզաբանվեն:

Թեմայի այլ նորություններ