Ինչ աշխատանքներ են կատարվել տեղահանված արցախցիների համար մայիսին. օպերատիվ շտաբի հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    26%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչ աշխատանքներ են կատարվել տեղահանված արցախցիների համար մայիսին. օպերատիվ շտաբի հաշվետվությունը

Ինչ աշխատանքներ են կատարվել տեղահանված արցախցիների համար մայիսին. օպերատիվ շտաբի հաշվետվությունը

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է մայիսին իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն: Ըստ այդմ.

  1. Զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ծախսերի տրամադրման համար ընդունվել է 56 գործ, որը ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ համապատասխան ընթացք ստանալու համար։
  2. Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հաշմանդամության կարգավիճակի ձևակերպման համար ընդունվել է 65 փաստաթղթային փաթեթ:
  3. Վանաձորի տուն-ինտերնատ մշտական բնակության համար դիմել և տեղավորվել է մեկ բնակիչ Շուշի քաղաքից, իսկ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մեկ բնակչի տեղավորման հարցը գտնվում է ընթացքի մեջ։
  4. Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 3 անձի տրամադրվել է սայլակ:
  5. Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք, 22.177 մարդ. անճշտությունը 5%։

Գործընթացը շարունակական է. յուրաքանչյուր ամիս բազանները ճշգրտվում և թարմացվում են՝ հաշվի առնելով տեղաշարժերը։

Թեմայի այլ նորություններ