«Իմ քայլը» հիմնադրամը անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    29%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    53%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    20 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

«Իմ քայլը» հիմնադրամը անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ

«Իմ քայլը» հիմնադրամը անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ, տեղեկացվում է հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում:
 
«Հավաքածուները՝ խմբաքանակ առ խմբաքանակ, կտրվեն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային նախարարությանը՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքները բավարարելու համար:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մշտական կապի մեջ է ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ պատկան մարմինների հետ, ստանում է հրատապ կարիքների դիմումներ, որոնց սեղմ ժամկետներում ընթացք է տրվում:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 10 հազար ձմեռային վերմակներն արդեն ուղարկվել են Արցախ, որոնք բաշխվում են քաղաքացիների միջև:
 
Ուշադրություն.
 
և´ ձմեռային վերմակները, և´ անկողնային պարագաները տրվում են Արցախի Հանրապետությունում գտնվող տարհանված քաղաքացիներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջոցով»,- ասված է գրառման մեջ:
 

Թեմայի այլ նորություններ