Հունվարի 4-ին Ջաբրայիլ-Հադրութ ուղղությունից հայտնաբերվել է 9 աճյուն, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հունվարի 4-ին Ջաբրայիլ-Հադրութ ուղղությունից հայտնաբերվել է 9 աճյուն, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձի

Հունվարի 4-ին Ջաբրայիլ-Հադրութ ուղղությունից հայտնաբերվել է 9 աճյուն, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձի

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում, որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:
 
Որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
 
Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:
 
Երեկ, հունվարի 4-ին Մեխակավան (Ջաբրայիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 9 աճյուն: Նրանց մեջ եղել են նաև 3 քաղաքացիական անձինք (երկու կին, մեկ տղամարդ):
 
Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:
 
Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները:

 

Թեմայի այլ նորություններ