Հստակ է, որ նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հստակ է, որ նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը. Փաշինյան

Հստակ է, որ նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը. Փաշինյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ։ Այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին՝ խոսելով Ադրբեջանի՝ վերջին ամիսների գործողություններին ու հնչեցրած հայտարարությունների մասին, ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը ողջունել է այս հայտարարություն ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին։ Հայաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով եւ բովանդակությամբ։

«Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների եւ հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին եւ նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը»,- նշել է նա։

Թեմայի այլ նորություններ