ՀՀ զինվորական դատախազը Արցախում հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

ՀՀ զինվորական դատախազը Արցախում հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

ՀՀ զինվորական դատախազը Արցախում հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: InterLur.com լրատվական գործակալությունը այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:     

Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի և Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, այդ շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները: Անդրադարձ է կատարվել նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների և պարտականությունների շրջանակներին առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ