ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության խնդիրն է երկրում ձևավորել համաձայնության մթնոլորտ։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծում է` Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձել է թեմային` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատկերացնու՞մ է ազգային համաձայնության կառավարություն, որը կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել: 

Փաշինյանը պատասխանեց. «Շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը: Միշտ չէ, որ կառավարությունների ձևավորմամբ՝ համաձայնության վերնագրի ներքո, ձևավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ: Եվ կարծում եմ, որ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն և անվտանգություն»:

Վարչապետը կարծում է, որ հանրության ըմբռնումները, պահվածը, դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են: Նա վերահաստատեց նոյեմբերի 10-ից հնչեցրած իր միտքը: «Կայունությունն ու անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն է, և մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»,-ասաց Փաշինյանը: 

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցերին՝ վարչապետը շեշտեց` ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: «Ես սա ասել եմ և հիմա էլ այդպես եմ կարծում, այդպես լինելու է միշտ: Եվ մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա»,-նշեց Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ վարչապետն ասաց, որ հիմա քննարկումների շրջանն է, սակայն կառուցվածքային փոփոխության հարց այս պահին չի քննարկվում: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ուղերձով առաջարկել էր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումիսկ մինչ այդ կառավարումը հանձնել բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Թեմայի այլ նորություններ