ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Ներկայումս  Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝  25 հազար քաղաքացի։ Այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ  շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝  Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։

«Օպերատիվ  շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ  արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների ժամանակավոր կացության և կենցաղային պայմանների ապահովման հարցը աստիճանաբար ու համակարգված լուծվում է, թեկուզ  այն հեռու է իդեալական լինելուց։ Չնայած գործող սոցիալական ծրագրերին, կարծում եմ, այս երկու խնդիրները պետք է շեշտադրվեն»,- ասաց Վիրաբյանը՝ նշելով  ցանկալի է  համատեղ աշխատանքի ընթացքում քննարկել «Աշխատանք՝ արցախցուն» նախաձեռնությունը, որը կհետապնդի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ։

«Առաջինը՝ օգնել մեր արցախցի հայրենակիցներին աշխատանք գտնելու Հայաստանի տարբեր մարզերում և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և երկրորդ՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական, փոքր ու միջին բիզնես սկսելու, զարգացնելու և այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց օջախները շենացնելու ու զարգացնելու համար»,- նկատեց Վիրաբյանը՝  ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում  համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։

Թեմայի այլ նորություններ