ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան

ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլ»-ի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, թե պատրաստ են միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության վերականգնման համար:

Նախարարը նշեց, որ ՀՀ-ի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է. «Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում: Համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Հատուկ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախ պետք է ստեղծել պայմաններ և ձևակերպել հստակ օրակարգ: Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական հայտարարություններով ու դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորման հետ»:

Այվազյանը հավելեց՝ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Խոսելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի մասին, նախարարը նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ընդունել համանախագահների՝ տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր `լուծելու հիմնախնդիրները և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը նպաստում է կայուն խաղաղությանը: 

Թեմայի այլ նորություններ