ՀՀ կառավարությունն արցախցիների սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով արդեն հատկացրել է 25 մլրդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

ՀՀ կառավարությունն արցախցիների սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով արդեն հատկացրել է 25 մլրդ

ՀՀ կառավարությունն արցախցիների սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով արդեն հատկացրել է 25 մլրդ

ՀՀ կառավարությունն արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակում արդեն հատկացրել է 25 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Պատերազմից  անմիջապես հետո կառավարությունը նախաձեռնել է մի քանի միջոցառումներ, որոնք ուղղված են արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորմանը: Սոցիալական ոլորտին վերաբերող միջոցառումները 15-ից ավելին են, ընդհանուր առմամբ՝ այդ միջոցառումների մասով այս պահին նախորդ տարեվերջից սկսած արդեն հատկացումները հասնում են մոտ 25 մլրդի: Ծրագրի զգալի մասը դեռևս շարունակվում է, և ընդհանուր ֆինանսավորումը, ըստ հաստատված ծրագրերի, կավելանա ևս 30 մլրդով»,-ասաց Առաքելյանը:

Այդ աջակցության ծրագրերը հիմնականում ուղիղ ֆինանսական աջակցություն են եղել Արցախի քաղաքացիներին: Միջոցառումներից հիմնականը եղել է Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիների ֆինանսական աջակցությունը, դրանից բացի, լրացուցիչ աջակցություն է տրամադրվել այն արցախցիներին, որոնք նախկինում բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում: Նախարարը հիշեցրեց նաև, որ Արցախի կառավարության հետ ևս համատեղ մի քանի միջոցառում են իրականացրել: Նախորդ տարեվերջին համաֆինանսավորվել է կենսաթոշակների վճարումն Արցախում: Նաև իրականացվել է Արցախի բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցում:

Թեմայի այլ նորություններ