ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին մասին դեռ չեն տեղեկացրել միայն երեք երկիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին մասին դեռ չեն տեղեկացրել միայն երեք երկիր

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին մասին դեռ չեն տեղեկացրել միայն երեք երկիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին Եվրոպական Միության քարտուղարությանը դեռ չեն տեղեկացրել միայն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:

Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ նշելով, որ այդ երկրները, սակայն, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը:

«ԵՄ բոլոր 27 պետություններում ավարտվել է վավերացման գործընթացը, սակայն կան դեռ երեք երկրներ` Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանն այդ վավերացման գործընթացի ավարտի մասին»,-ասաց Ադոնցը:

Փոխնախարարը նշեց, որ, երբ այդ երկրներն էլ տեղեկացնեն քարտուղարությանը, դրա արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ վավերացման գործընթացն ավարտվել է:

«Դրանից հետո` հիմա համաձայնագրի շրջանակներում իրականացվող 80%-ին կավելանա նաև 20%-ը: Մենք արդեն մեր եվրոպական գործընկներին ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել այդ 20%-ը»,- նշեց Ավետ Ադոնցը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Թեմայի այլ նորություններ