Հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրագործումը. Ն. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրագործումը. Ն. Փաշինյան

Հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրագործումը. Ն. Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ելույթի ընթացքում ՀՀ վարչապետը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդրի մասին:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես  ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրագործումը. «Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում,  ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ