Հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից. Նիկոլ Փաշինյան

«Շատ կարևոր է մի սկզբունքային, կարևոր նրբություն, որ երկար ժամանակ և հետևողականորեն թաքցվել է հայ հանրությունից», այսօր այս մասին ԱԺ-ում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընգծեց, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում.

«Ադրբեջանը 2011 թվականից սկսած հրաժարվում է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Թվում է, թե այս պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը կարողանար հասնել նրան ճիշտ քաղաքականության, արտաքին քաղաքականության արդյունքում, հայ-ամերիկյան, հայ- ֆրանսիական, հայ-ռուսական ճիշտ հարաբերությունների կառուցման արդյունքում հասներ նրան, որ միջնորդները Ադրբեջանին համոզեին, որ այս միջանկյալ կարգավիճակը ընդունի, բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015 թվականներից սկսած արժանացել է միջնորդների աջակցությանը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմը սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից»:

Փաշինյանն արձանագրեց՝ 2016 թվականի ապրիլից 2 ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից,  հայկական կողմը հրաժարվել է և դրանից 2 ամիս անց սկսվել է Ապրիլյան պատերազմը. «Որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով պետք է դառնար և դառնում  իմ նշած, օրակարգի, այսինքն  միջանկյալ կարգավիճակից հրաժարման  պարտադրում»,-նշեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ