Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հոկտեմբերը 2019թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.5%: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 0.6%,  մեկամսյա գնաճը՝ 0.8, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 9.7% և 0.1% (անհատական սպառումն՝ ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։ 

Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2.8%-ով, իսկ 2020-ի սեպտեմբերի համեմատ աճել 3.4%-ով։

Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.3%, մեկամսյա գնաճը՝ 0.1%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար,  1.7% և  0.4%-ով։

Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 2.5%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով դրանց փոփոխություն չի արձանագրվել, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1.1% և 0.6%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-ով նվազում, իսկ մեկամսյա կտրվածքով՝անփոփոխ վիճակ։

Այս տարվա հոկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գներն աճել են 1.1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ նվազել 2.8%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է  գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.7% և 0.7% նվասզում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 4.0%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.2%-ով։ 

Թեմայի այլ նորություններ