Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը:

Ըստ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության, մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ Ադրբեջանի զինծառայողները չեն խոչընդոտում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորների մուտքը համալիրի տարածք: Անվտանգությունն ապահովելու համար եկեղեցական համալիրի մոտակայքում տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը:

Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, 2020-ի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը նաև  Ամարասի վանք այցելելիս, որը գտնվում է Արցախի սահմանազատման գծին հարող տարածքում:

Թեմայի այլ նորություններ