Հակառակորդը խախտել է զինադադարը՝ կիրառելով հրետանային, հրաձգային կրակ, հասցրել հրթիռային հարվածներ, հարավային ուղղությամբ առավոտյան անցել է հարձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ, հարձակվել է Իրանի եւ Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ. հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    45%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հակառակորդը խախտել է զինադադարը՝ կիրառելով հրետանային, հրաձգային կրակ, հասցրել հրթիռային հարվածներ, հարավային ուղղությամբ առավոտյան անցել է հարձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ, հարձակվել է Իրանի եւ Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ. հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ

Հակառակորդը խախտել է զինադադարը՝ կիրառելով հրետանային, հրաձգային կրակ, հասցրել հրթիռային հարվածներ, հարավային ուղղությամբ առավոտյան անցել է հարձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ, հարձակվել է Իրանի եւ Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ. հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ

Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- հայտնում է ՊԲ-ն։

Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ»,-գրել է նա։

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թեւում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ եւ հրետանային միջոցներ»,- գրել է նա։

Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել:
 

Թեմայի այլ նորություններ