Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք. Տիգրան Բալայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք. Տիգրան Բալայան

Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք. Տիգրան Բալայան

Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդների օնլան մարաթոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

«Շնորհակալ ենք այս կարևոր դրամահավաքի բոլոր կազմակերպիչներին ու ամենաշատը՝ բոլոր մասնակիցներին։

Մի փոքր կարելի է շունչ քաշել: Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք»,- գրել է Բալայանը:
 
 

Տեղի է ունեցել համաեվրոպական մեծ դրամահավաք Արցախի համար: Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ օնլայն մարաթոնի ընթացքում հավաքել է 412.387 եվրո հանգանակություն։

Նիդեռլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքն անցկացվել է «Միասին օգնենք մեր Հայրենիքին, միասին օգնենք ինքներս մեզ» խորագրով։

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները, Նիդեռլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ, հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո: Երեքուկես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ հավաքել է ընդհանուր 412,387 եվրո հանգանակություն։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների ներկայացուցչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին։

Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդեռլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդեռլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ։

Թեմայի այլ նորություններ