Գործադիրը փոփոխություններ է նախատեսում պատերազմում վիրավորված անձանց աջակցության ծրագրում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գործադիրը փոփոխություններ է նախատեսում պատերազմում վիրավորված անձանց աջակցության ծրագրում

Գործադիրը փոփոխություններ է նախատեսում պատերազմում վիրավորված անձանց աջակցության ծրագրում

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ իրականացնել պատերազմի ընթացքում ոչ ծանր վիրավորում ստացած անձանց 500 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագրում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի հարցին:

«Ոչ ծանր վիրավորում ստացած անձանց կառավարության կողմից 500 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագրում կարող է առաջանալ խնդիր, հաշվի առնելով այն, որ այդ անձանց մի հատվածը ստացել է թեթև վիրավում և բժշկական հաստատություններում կարող է պատշաճ ձևակերպված չլինել: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է հարց, որ այդ ծրագրի շրջանակներում որոշակի փաստաթղթերի փոփոխություն կկատարվի և ժամկետն էլ կերկարաձգվի»,- ասաց Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ նշված ծրագրից օգտվել է 6000-ից ավելի քաղաքացի:

Թեմայի այլ նորություններ