Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց

Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ այսպիսով բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Սամվել Դիլբանդյանը որոշումը արդարացի որակեց․ «Նորից առաջին ատյանի դատարան դիմելու հիմքը ՀՀ քրեական դատավարությամբ սահմանված նոր հանգամանքն էր, իսկ նոր հանգամանքը մեր երկրի ռազմական դրությունն էր, եւ դատարանը, գնահատելով եղած բոլոր իրավական եւ փաստական հանգամանքները, կայացրեց արդարացի որոշում»,- ասաց նա։

Նշենք, որ Ծառուկյանը ազատության մեջ կհայտնվի միայն գրավի չափը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։

Թեմայի այլ նորություններ