Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով

Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավարության հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

 «Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ՝ ատելության անընդունելի հայտարարություններով: Դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա ամբողջական եվրոպական համերաշխություն այդ հարցում, և մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», - նշել է Լը Դրիանը:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ:

Լը Դրիանը հայտարարել է, որ մի քանի տարվա ընթացքում Փարիզի և Անկարայի միջև լուրջ տարաձայնություններ են եղել Թուրքիայի գործողությունների պատճառով: «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Եվրոպայի անմիջական հարևանությամբ, մասնավորապես՝ Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում և Իրաքի հյուսիսում: Այժմ նոր գործոն է հայտնվել։ Վերջին օրերին Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին Էրդողանի հայտարարությունների տոնը փոխվել է: Էրդողանը պարբերաբար ատելությամբ ու բռնությամբ լի հայտարարություններ է անում, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին», - ասել է Լե Դրիանը ՝ հավելելով, որ Փարիզը պահանջում է, որ Թուրքիան հրաժարվի նման վարքագծից:

Նրա խոսքով, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների պլան:

Թեմայի այլ նորություններ