Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին. դեսպանը՝ ԱՍՀ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    77%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին. դեսպանը՝ ԱՍՀ նախարարին

Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին. դեսպանը՝ ԱՍՀ նախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները.

«Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն այս օրերին  քննարկում է նաև Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի ծրագրերը: Բացի այդ՝ մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը»,- ասել է նախարար Բաթոյանը:

Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել այս ծանր ժամանակահատվածում հանդիպման կազմակերպման համար.

«Ուզում եմ ևս մեկ անգամ ուղղակի փաստել, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է: Մեր համակրանքը և համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի բնակչության վրա: Սա բավականին ծանր է ոչ միայն Հայաստանի կառավարության և մասնավորապես Ձեր նախարարության համար, այլև շարքային քաղաքացիների, ովքեր հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած մարդկանց: Այս համատեքստում Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- հանդիպման ընթացքում ասել է դեսպան Լաքոտը:

Դեսպանը մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները:

Թեմայի այլ նորություններ