Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը. Աննա Հակոբյան (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը. Աննա Հակոբյան (տեսանյութ)

«Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը: Մեզ հանձնարարված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր է՝ թշնամու դիվերսիոն խմբերի սողոսկում լինի դեպի մեր տարածք: Մեզ վստահված էր հսկել և անհրաժեշտւթյան դեպքում չեզոքացնել»: Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրեց «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Քննարկման մեխն է եղել, որ դա կնոջ տեղ չէ, վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու: Հիմա հենց այն պահն է, որ պետք է այդ հարցի պատասխանները փնտրենք, թե ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի: Մենք, իհարկե, սահմանված ժամկետներում կվերադառնանք, ինչպես և մեզ հետ բոլոր կամավորները, բայց ես ուզում եմ բոլորն իմանան, որ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը և շատ ավելի երկար ժամկետներում և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը: Իմ քայլը լինելու է հետևյալը. լինել այնպիսին, որ անհրաժեշտության դեպքում մենք՝ զենք վերցրած կանայք, այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ցանկանանք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»,- ասաց վարչապետի տիկինը:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իրենց ջոկատին վստահված դիրքից նոր լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Քանի որ դիրքերից իմ տեսաուղերձում միայնակ լինելուս հանգամանքը եւ իմ կողքին կանգնած զինված դիրքապահը (մեր ջոկատի աղջիկներից մեկն է), մեր շատ հայրենակիցների անհանգստացրել է, տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից»:

Թեմայի այլ նորություններ