Երբ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել. Սամվել Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Երբ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել. Սամվել Բաբայան

«Հայաստանը ոչ մի հրաման Արցախում չի տվել: Երբ ասում են՝ այս հրամանատարին ինչ-որ մեկը եկավ կարգադրեց՝ տենց բան չկա, ստում են։ Ջալալ Հարությունյանը ինքն է արգելել բոլորին շտաբ մտնել, անունը ուզում եք բունկեր դրեք, ինչ ուզում եք դրեք։ Ինքն էր հրամանատարը, ինքն էր որոշողը» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ խոսելով արցախյան 44-օրյա պատերազմից։ 

Նա, անդրադառնալով այն խոսակցություններին, որ 90-ականների պատերազմի մասնակից այս կամ այն հերոսին չեն թողել մասնակցի 44-օրյա պատերազմին, և եթե իրենք մասնակցեին մենք հաղթանակ կունենայինք, նշեց, որ բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են, պարզապես մի մասը Արցախի նախագահի միջոցով է մասնակցել , մի մասը՝ Ջալալ Հարությունյանի միջոցով։

«Տղերքը նեղված են, որ ես կարում էի բունկեր մտնեի, իրենք չէին կարում։ Ինձ ի պաշտոնե չէին կարող արգելել բունկեր մտնելու։ Մարդ կա ասում է՝ երեք օր եկա, չորրորդ օրը չթողեցին բունկեր մտնեմ, հարց չի՞ ծագում ո՞վ չթողեց։ Ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ չմտնեմ։ Հայաստանը ոչ մի հրաման էնտեղ չի տվել, շտաբը ղեկավարում էր Ջալալ Հարությունյանը, դրանից հետո Միշիկը, առանց այս անձերի ոչ մեկը այնտեղ հարց չէր կարող լուծել»,-ասաց Սամվել Բաբայանը։

«Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

Թեմայի այլ նորություններ