ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը

ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը

Եվրոպական Միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը:

«Մենք ուղարկում ենք լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, որը պետք է կանխի հետագա մարդկային տառապանքները։ Այնուամենայնիվ, ես խիստ մտահոգված եմ խոցելի մարդկանց հումանիտար իրավիճակով, որոնք տեղափոխվել են և ստիպված կլինեն դիմակայել բարդ ձմեռային պայմաններին` կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ համատեղ»,- ասել է նա:

ԵՄ-ն հոկտեմբերի սկզբին ևս 900 հազար եվրո գումար էր տրամադրել:

Թեմայի այլ նորություններ