ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը

ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը

 Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը բաց նամակ է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախի մշակութային ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելուն աջակցելու կոչով: Պատգամավորը նախ նշել է, որ նամակով  ցանկանում է խնդրել գլխավոր տնօրենի աջակցությունը՝ ադրբեջանական սպառնալիքներից պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական անփոխարինելի ժառանգությունը: «Արդեն կան հավաստի տեղեկություններ ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից եկեղեցիների ու վանքերի նկատմամբ վանդալիզմի մասին: Ես կցանկանայի իմանալ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքանո՞վ կարող է միջամտել այս ճգնաժամին՝ ապահովելու, որ Արցախում անգնահատելի ժառանգությունը չոչնչանա, և ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ապահովելու, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պահպանեն միջազգային պայմանագրերը»,-գրել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ ինքը, օրինակ, գիտի, որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2016 թվականի մարտի հայտարարությունը, որով դատապարտվում է մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը: Պատգամավորը նշել է՝ որքանով ինքն է տեղյակ՝ բոլոր կողմերը պարտավորություններ ունեն՝ Մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի կատարման մասով:

«Այնուամենայնիվ, ես կիսում եմ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի մտահոգությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է բռնել ոչնչացման քաղաքականության ուղին, որը կարող է արմատախիլ անել հարուստ հայկական ժառանգությունը: Ես ուրախ եմ, որ Դուք արդեն հրապարակել եք հրապարակային հայտարարություն, որով կոչ եք անում բոլոր կողմերին հարգել իրենց միջազգային պարտավորությունները, և հուսով եմ, որ Ձեզ կհաջողվի ապահովել, որ մեր վատագույն վախերը չիրականանան»,- եզրափակել է նա:

Թեմայի այլ նորություններ