Դիլիջանը տեղահանված ընտանիքների համար հարազատ տուն է դարձել. ստորագրվել է «Քաղաքները՝ Փախստականների կողքին» համաձայնագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Դիլիջանը տեղահանված ընտանիքների համար հարազատ տուն է դարձել. ստորագրվել է «Քաղաքները՝ Փախստականների կողքին» համաձայնագիրը

Դիլիջանը տեղահանված ընտանիքների համար հարազատ տուն է դարձել. ստորագրվել է «Քաղաքները՝ Փախստականների կողքին» համաձայնագիրը

Դիլիջանի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿՓԳՀ) միջև շարունակական և արդյունավետ համագործակցության շրջանակներում՝ Փախստականների օրվա նախօրեին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Դավիթ Սարգսյանը ստորագրել է Փախստականների կողքին Համերաշխության համաձայնագիրը՝ հաջակցություն Դիլիջանում բնակվող փախստական և տեղահանված ընտանիքների` նպաստելով հյուրընկալող համայնքում նրանց ինտեգրմանը:

«Դիլիջանը տեղահանված ընտանիքների համար հարազատ տուն է դարձել։ Համայնքն օգնության ձեռք է մեկնում նրանց, սփոփում, ոգեշնչում և քաջալերում` մասնակացելու և ներդրում ունենալու համայնքի կյանքում», ասել է Դիլիջանի քաղաքապետը։

Ինչպես ՄԱԿՓԳՀ-ն նշել է, ճգնաժամի պահին քաղաքներն ու քաղաքապետերը համայնքներում կանգնած են առաջնագծում՝ պատրաստ գործելու, փրկելու և աջակցելու։ Ըստ ՄԱԿՓԳՀ-ի` Դիլիջանը հենց այդ քաղաքներից մեկն է․ մի անվտանգ և խաղաղ միջավայր, որտեղ ապահովվում է ներդաշնակ և համերաշխ կյանք տեղահանված անձանց համար:

Թեմայի այլ նորություններ