Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը․ որոշումը կհրապարակվի 18։00-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը․ որոշումը կհրապարակվի 18։00-ին

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը․ որոշումը կհրապարակվի 18։00-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ վերսկսվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը:

Դատարանի բակում են ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, նաեւ՝ աջակիցներ։ Ինքը Ծառուկյանը չի բերվել դատարան, նիստին չի մասնակցում։ Նշենք, որ նա պահվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Գրավի այս միջնորդության քննությունը սկսվել էր օրեր առաջ՝ հոկտեմբերի 19-ին. ժամեր տեւած նիստից հետո պաշտպանները հայտարարել էին, որ քննությունը հետաձգվում է, քանի որ դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել իրենցից։ Դրանց բովանդակությունը, սակայն, նրանք առայժմ չեն մանրամասնել։ Պաշտպանները հստակ չեն հայտնել նաեւ, թե գրավի ինչ չափ են նշել միջնորդության մեջ: Նրանց խոսքով՝ դա կրել է տեխնիկական բնույթ, եւ իրենք պատրաստ են վճարել նաեւ դատարանի կողմից սահմանվող գրավը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 18։00-ին։

Թեմայի այլ նորություններ