Դադիվանքի անվտանգությունը հնարավոր է դարձել պահպանել ՌԴ նախագահի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերով. Մայր Աթոռ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Դադիվանքի անվտանգությունը հնարավոր է դարձել պահպանել ՌԴ նախագահի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերով. Մայր Աթոռ

Դադիվանքի անվտանգությունը հնարավոր է դարձել պահպանել ՌԴ նախագահի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերով. Մայր Աթոռ

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի և Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը պրն․ Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը ներկայացրել է քննարկման առիթով Հայաստան ժամանած մասնագետներին և տեղեկություններ հաղորդեց կլոր սեղան-քննարկման արդյունքների վերաբերյալ։

Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում նախաձեռնությունը օգտակար է նկատել քննարկման մասնակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր պ․գ․թ․ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով նաև արցախյան պատերազմի հետևանքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակություն արտահայտելով կարևոր այս նախաձեռնության կազմակերպման առիթով։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է փոխանցել գիտակրթական հաստատությունների պատասխանատուներին և մասնակից փորձագետներին՝ ընդգծելով անհրաժեշտությունը նման պատմական իրադարձությունների համատեղ վերարծարծման, ինչը նաև նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների և փոխգործակցության առավել սերտացմանը։

Անդրադարձ կատարելով արցախյան երկրորդ պատերազմին՝ Նորին Սրբությունը ներկայացրել է  պատճառված վնասները, խոսել հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։

Նորին Սրբությունը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել Դադիվանքի հոգևոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության  և սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։ Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված ռազմավարությանը, մասնավորապես պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին՝ հույս հայտնելով, որ այս երևույթները կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատշաճ գնահատականի։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ միջեկեղեցական և միջկրոնական ձևաչափով կատարված աշխատանքներին, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին և Հայաստանում ներքաղաքական կյանքի զարգացումներին։

Թեմայի այլ նորություններ