Չի լինելու արցախցի, ով ինչ-ինչ տեխնիկական պատճառներից ելնելով՝ չկարողանա ստանալ իրեն հասանելիք գումարը․ Թանդիլյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չի լինելու արցախցի, ով ինչ-ինչ տեխնիկական պատճառներից ելնելով՝ չկարողանա ստանալ իրեն հասանելիք գումարը․ Թանդիլյան

Չի լինելու արցախցի, ով ինչ-ինչ տեխնիկական պատճառներից ելնելով՝ չկարողանա ստանալ իրեն հասանելիք գումարը․ Թանդիլյան

Արցախի եւ Հայաստանի սոցիալական գերատեսչությունների միջեւ ակտիվ համագործակցություն է ընթանում արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու հարցով։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերով նախարար Մանե Թանդիլյանը։

Պատերազմից հետո ՀՀ Կառավարությունը արցախցիներին աջակցելու համար մի շարք միջոցառումներ է հաստատել։ Հաստատված միջոցառումների եւ իրականացվող աշխատանքների մասին ՀԺ-ն մի քանի հարց ուղղեց Մանե Թանդիլյանին։

- Տիկի՛ն Թանդիլյան, ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար իրականացվող միջոցառումները որքանո՞վ են արդյունավետ։

- Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից այս պահին իրականացվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության երկու միջոցառում՝ Արցախում հաշվառված քաղաքացիների եւ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրերը: Առաջին միջոցառումը՝ 68000+15000 ծրագրի իրականացումն է, որի միջոցով սույն ծրագրի շահառու հանդիսացող արցախցիներին տրվում է ֆինանսական աջակցություն: Եվ ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ թեեւ դիմումների ընդունման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 20-ն է, այնուամենայնիվ, չի լինելու արցախցի, ով ինչ-ինչ տեխնիկական պատճառներից ելնելով՝ չկարողանա ստանալ իրեն հասանելիք այդ գումարը:

Երկրորդը՝ 300 հազարների ծրագիրն է, որը տրամադրվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում փաստացի հաշվառված քաղաքացիներին: Յուրաքանչյուր անհատի այդչափ դրամական փոխհատուցում տրամադրելով՝ ակնկալում ենք, որ ընտանիքի համար այն կդառնա գումար, որով հնարավոր կլինի այս ձմռան ընթացքում լուծելու կեցության խնդիրները: Ինչ վերաբերվում է ծրագրերի արդյունավետությանը, հարկ եմ համարում նշել, որ գումարների տրամադրումն ուղեկցվում է նաեւ Արցախի, ինչպես աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության, այնպես էլ այլ կառույցների եւ տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից նյութական օժանդակությամբ: Համադրելով աջակցության եղանակները՝ թերեւս հնարավոր կդառնա արդյունավետ եւ հասցեական դարձնել իրականացվող բոլոր ծրագրերը:

- Որպես նախարար, արդյո՞ք կապի մեջ եք Հայաստանի ձեր պաշտոնակցի հետ, նոր ավելի լայնածավալ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են։

- Ակտիվ համագործակցություն է ընթանում Արցախի եւ Հայաստանի սոցիալական գերատեսչությունների միջեւ: Վերջերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը գտնվում էր Արցախում՝ տեղում ծանոթանալով ոլորտի խնդիրներին: ՀՀ կատարած աշխատանքային այցիս ընթացքում եւս հանդիպում եմ ունեցել նրա հետ: Քննարկման փուլում են գտնվում հետագա համագործակցության մեխանիզմներն ու համատեղ ծրագրերի իրականացման դետալները, եւ նշեմ, որ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղությամբ տարվող աշխատանքներն այդ համատեքստում ամրագրված են որպես առաջնահերթություն:

- Հաշվարկներ կա՞ն, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ առաջիկա 6 ամսվա համար արցախցիների կեցության հարցը լուծելու համար: 

- Այս պահին քննարկումներ են ընթանում մի ծրագրի շուրջ, որը ենթադրում է հենց վարձակալած բնակարանի վարձի փոխհատուցում: Ենթադրվում է, որ այն կկազմի՝ 30000` Հայաստանում եւ 45 000 դրամի չափով փոխհատուցում՝ Արցախում: Ծրագրի մանրամասները դեռեւս քննարկման փուլում են եւ արդեն հաստատվելուց հետո կներկայացվի հանրությանը:

Թեմայի այլ նորություններ