Բերձորի միջանցքով օրական միջին հաշվով 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Բերձորի միջանցքով օրական միջին հաշվով 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ

Բերձորի միջանցքով օրական միջին հաշվով 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքի երկայնքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրները:

Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն եղել նաև սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
 
«Մենք վերահսկում ենք տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի միջանցքով: Օրական միջին հաշվով ուղեկալով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի հերթապահը զննում է զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը»,-ասել է ուղեկալի հրամանատար Վասիլի Դովիդովը:
 
Հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ խախտումները կանխելու, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու սցենարներով:
 
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար»-,հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Թեմայի այլ նորություններ