Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախագիծ՝ ներկայացված կոալիցիոն քաղաքական խմբերի կողմից։ Բանաձևը և առաջադրված փոփոխությունները քննարկելուց հետո ձայների մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ագրեսիվ գործողությունները, բռնությունը տարածաշրջանում։ Այն կոչ է անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը և նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած անկախ մոնիտորինգային մեխանիզմի հաստատմանը։ Բանաձևում նաև մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակի և շարունակվող անկայունության վերաբերյալ։

Փաստաթուղթը Բելգիայի կառավարությունից պահանջում է դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Այն նաև կոչ է անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակիցներին Լեռնային Ղարաբաղի շրջաններից, ինչպես նաև տարածքային վերջնական կարգավիճակի բանակցություններ անցկանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Բելգիացի պատգամավորներն իրենց կառավարությունից պահանջում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների վերսկսմանը: Նրանք նաև հիշեցնում են, որ կարգավիճակի վերաբերյալ փոխզիջման հարցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարևորագույն կետերից մեկն է։

Բանաձևը Բելգիայի իշխանություններին կոչ է անում ԵՄ-ից պահանջել, որ վերջինս Մինսկի խմբից պահանջի ապահովել, որպեսզի Թուրքիան այլևս ռազմական միջամտություն չունենա հակամարտությունում, ապակայունացնող դեր չխաղա Կովկասյան տարածաշրջանում և օգտագործի իր ազդեցությունը հակամարտության խաղաղ և տևական լուծման համար։

Մեկ այլ նախագիծ, որը քննարկման չդրվեց, առաջադրել էր բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանը: Նա պատերազմի օրերին սեփական աչքերով է տեսել տեղի ունեցող ագրեսիան։ Թուրքիայի անմիջական մասնակցության, սիրիացի վարձկանների և Ադրբեջանի ագրեսիվության, պատերազմական հանցագործությունների մասին իր աչքերով տեսածից մտահոգված Դալմանը նախագծով կոչ էր անում Բելգիայի կառավարությանը, հաշվի առնելով ծանր իրավիճակը, միջազգային իրավունքի համատեքստում հիմք ընդունել «Անջատում հանուն փրկության» սկզբունքն ու օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչման հարցը։ Դալմանը հիշեցրեց, որ Արցախի կարգավիճակի բացակայությունն է վերսկսված պատերազմի հիմնական պատճառը։ Պատգամավոր Փիթեր վան Ռութերն էլ իր ելույթում նշեց, որ Արցախի անկախությանն ամբողջ հոգով և մեծ համոզմամբ սատարում են, բայց պետք չէ Հայաստանից առաջ ընկնել և փորձել Հայաստանից ավելի խելացի լինել։

Պետեր դե Ռովերը նախագիծ էր առաջարկում, ըստ որի՝ պահանջում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ստեփանակերտի հետ։ Բանաձևը կոչ էր անում նաև Բելգիայում Արցախի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել, ընդ որում՝ այն պետք է ունենար դիվանագիտական կարգավիճակ՝ համեմատելի այլ չճանաչված պետությունների ներկայացուցչությունների հետ, որոնք գործում են Բելգիայում։ Այս բանաձևը ևս չքննարկվեց։

Թեմայի այլ նորություններ