Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի

Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ բանաձևում մասնավորապես նշված է.

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում ռազմական օբյեկտների հետ մեկտեղ հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմերն էլ համաձայնվել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսայի քաղաքային խորհուրդը.

Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունը՝ բոլոր զոհվածների ընտանիքներին:

Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:

Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսության և կառուցողական բանակցությունների, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:

Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:

Թեմայի այլ նորություններ